Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՀԱԿ-ը համարում է, որ բուրգ է մասնատվել

ՀԱԿ-ը համարում է, որ բուրգ է մասնատվել
15.12.2012 | 14:32

ՀԱԿ-ը իր քաղաքական խորհրդի նիստում քննարկել է ԲՀԿ-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը կոնգրեսի ձևավորած «ընդհանրական մոտեցումը» այսպես է ձևակերպել. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է` ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»:

Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածուական հավակնությունների կամ այդ հավակնությունների բացակայության մասին ՀԱԿ-ը դեռ տեղեկություններ չի հաղորդում:

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ